Սուիցիդ


 

Մարդը հեռանում է կյանքից` որոշելով վերջ դնել անտանելի հոգեկան ցավին: Որպես կանոն, այդ ցավը պետք է բուժի մասնագետ հոգեբույժը (բայց դա չի նշանակում, որ ինքնասպանության գնացող մարդը գիժ է): Մեզ հարկավոր է ուշադիր լինել իրար հանդեպ և ինքներս մեր հանդեպ:

Ամեն 30 վայրկյանում մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: 3 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Կյանքից ինքնակամ հեռանալու փորձ կատարվում է 10-30 անգամ շատ: Այս թվերը տարեց տարի ավելանում են, և այժմ սուիցիդը գտնվում է մարդկանց մահացության պատճառների երրորդ տեղում 15-34 տարիքայինների շրջանում բոլոր երկրներում:

50 տարի առաջ ռիսկը մեծանում էր տարիքի հետ, բայց վերջին 20-30 տարում աճել է ինքնասպանություն գործողների թիվը դեռահասների և միջին տարիքի մարդկանց մոտ:

 

Երբ մարդիկ խոսում են, որ ինքնասպանություն կգործեն, դա միայն նրա համար է, որ իրենց վրա ուշադրություն գրավեն: Ավելի լավ է արհամարհել նրանց: Սխալ մտածելակերպ է: Մոտավորապես 8-10–ը սուիցիդալ անձնավորությունների շրջապատին ասել են, ակնարկել են իրենց մտադրության մասին:

Ինքնասպանության ձգտումը ժառանգական է: Սխալ մտածելակերպ:

Ինքնասպանության ձգտելը չի փոխանցվում գենետիկորեն:

Բոլոր ինքնասպանության ձգտողները տառապում են հոգեկան խանգարումով: Սխալ մտածելակերպ է:

Խոսակցությունը ինքնասպանության մասին կարող է հանգեցնել սուիցիդի: Սխալ է:

Եթե չխոսել այդ թեմայով, ապա հնարավոր չէ որոշել` որքանով է ռեալ սուիցիդի վտանգը: Զրույցը հաճախ առաջին քայլն է զգուշացնել ինքնասպանություն կատարելու մասին:

Մարդիկ, ովքեր ինքնասպանություն են գործում, միշտ մտածում են մահանալու մասին: Սխալ կարծիք է:

Սուիցիդալ մտադրությամբ մարդկանց մեծ մասը տատանվում են կյանքի և մահվան ընտրության մեջ:

Բոլոր քայլերը սուիցիդալ փորձերի իմպուլսիվ է: Սխալ է: Մարդկանց մեծ մասը սուիցիդը նախօրոք պլանավորում են և հաճախ շրջապատին ակնարկում իրենց մտադրությունը իրենց սպանելուց առաջ:

Չկա էական կապ թմրամոլության, հարբեցողության և սուիցիդի վարքի: Սխալ է: Կախվածությունը ալկոհոլից կամ թմրանյութից հանդիսանում է ռիսկի ֆակտոր սուիցիդի համար:

Ավելի քան 50000 մահվան դեպքերի ուսումնասիրությունը, որոնք կատարվել են սուիցիդի միջոցով ցույց է տվել, որ սուիցիդի դեպքերը իրենց գագաթնակետին են հասնում, երբ միջին օրեկան տարվա ջերմաստիճանը բարձրանում է 10 աստիճան: Դրա պատճառը կարող է լինել մարդկանց ագրեսիան և գրգռվածությունը  այդ ժամանակ: Բացի այդ ամռանը տրամադրությունը կարգավորող հորմոնի քանակը ընկնում է: Մյուս գործոնը համարվում է չափից շատ ալկոհոլի օգտագործումը տաք եղանակին և տնից հեռու ակտիվությունը: Սեռական գործոնը նույնպես դեր է խաղում ինքնասպանության հաճախականության մեջ, քանի որ 2/3-ը նրանցից կատարել են տղամարդիկ:

Մասնագետների կարծիքով բոլոր մարդիկ, ովքեր տառապում են տրամադրության և դեպրեսիայի խախտմամբ պետք է շատ շոգերին լինեն հսկողության տակ:

 

Ինքնասպանությունը կարելի է բուժել:

Գենետիկները բացահայտել են սուիցիդի գաղտնիքը: Նվազագույնը 2 գեն SLC6A4 և COMT մուտացիայի ժամանակ առաջացնում է սուիցիդի հակում: Մուտացիայի գենը SLC6A4 օրգանիզմում սերոտոնինի (տրամադրության հորմոն) քանակը կարգավորող գործընթացը շրջում է հակառակ կողմը, և մարդը հակված է ոչ միայն ինքնասպանության, այլ նաև նրա ամենադաժան ձևերին:

Գիտնականները նույնպես ուսումնասիրում են այդ խնդիրը: Դեռևս 2003թ.-ին նրանց հաջողվեց գտնել 6 գեն, որի աշխատանքի խանգարման ժամանակ մարդու մոտ առաջանում է իրեն սպանելու ցանկություն (որոշում):

Այս տվյալները աշխարհում առաջին անգամ են ստացել, իսկ առաջ ենթադրել են, որ մարդուն ինքնասպանության մղում է միայն սոցիալ – կենցաղային հանգամանքը: Հետազոտողները ենթադրում են, որ հաջողությունը հետագա ուսումնասիրությունների այդ ֆենոմենի կարող է մարդկությանը տալ թեկուզ մասնակի լուծում սուիցիդի խնդրին:

 

Ինքնասպանությունը կարելի է կանխորոշել արյան անալիզի միջոցով

 

Որոշված է 2 գեն, որի մուտացիան կապված է ինքնասպանություն գործելու հակվածության հետ մարդկանց մոտ:

Կենսաբանների փորձերը ցույց են տվել, որ մկները, առնետները, կապիկները իրենք իրենց ենթարկում են մահացու հարվածների: Հարձակվում են իրենցից ուժեղների վրա և բնականաբար սատկում են ոչ հավասար պայքարում: Այսպիսի դեպքերը գենետիկներին ուղղորդեցին այն մտքին, որ սուիցիդալ պահվածքի հիմքում ընկած է ինչ-որ միանման ֆիզիոլոգիական շեղում ամեն մի տեսակի համար: Նրանք սկսեցին մանրամասն ուսումնասիրել գեները  արդեն իրական ինքնասպանության փորձ կատարածների մոտ և եկան զարմանալի եզրակացության:

Եվ այսպես մուտացիայի ժամանակ գենը SLC6A4 մի քիչ փոխում է իր տակտիկան, վերահսկողությունը սերոտոնինի նկատմամբ (նյութ, որը կարգավորում է մարդու տրամադրությունը և նրա ինքնատիրապետումը) թուլացնում է, որի հետևանքով, գիտնականների կարծիքով բարձրանում է ինքնասպանություն գործելու հնարավորությունը: Այդ գենի մուտացիան կապված է ամենադաժան ձևերով ինքնասպանության փորձերի կատարման հետ (մարդիկ կրակում են իրեց վրա, բարձրությունից են նետվում, կախվում են): Եթե ինքնասպանության փորձը չի հաջողվում, այդպիսի մարդիկ հակված են նորից այն կրկնելու, փորձելու:

Երկրորդ գենը COMT պատասխանատու է նյարդային համակարգի ակտիվության կարգավորմանը: Այս գենի մուտացիայով որոշակի մարդիկ նույնպես հակված են դաժան ձևերով ինքնասպանության:

Եվ այսպես, շուտով մարդիկ հնարավորություն կունենան նախօրոք որոշել իրենց մեջ ինքնասպանություն գործելու հակումը: Գալիս ես բժշկի մոտ, արյան անալիզ հանձնում, ստուգում են DNK, գտնում մուտացիա: Չի բացառվում, որ ապագայում այսպիսի DNK-ի թեստերը պետք է պարտադիր դառնա հատուկ հաստատություններում, ձեռնարկություններում` կապված բարձր պատասխանատվությամբ աշխատանքների հետ:

Սուիցիդ: Ինչու՞ են մարդիկ գնում դեպի մահ: Մարդու կամքն է որոշել, թե ինչպես ինքն ապրի: Սրա հետ մեկտեղ ոչ ոք չի կարող զրկել նրան իրավունքից մահանալ սեփական ցանկությամբ: Շատ հաճախ հայտնվելով անելանելի դրության մեջ` իր կարծիքով մարդը ընտրում է ամենահեշտ ելքը` չպայքարել կյանքի համար, այլ հեռանալ, գնալ նրանից, ինչպես հեռանում են անհյուրընկալ տնից` վերջնական փակելով դուռն իրենց հետևից:

Սուիցիդի պատճառները շատ են, բայց դրդապատճառները` նման: Որպես կանոն, կյանքից հեռանալ որոշում են կամ հիասթափությունից, սուտ և դառը իրականությունից, կամ զգացումից, որ ոչ ոքի և ոչնչի պետք չեն այս աշխարհում, տխրությունից և անելանելիությունից: Այդ զգացողությունները սուբյեկտիվ են, շատ հաճախ մարդիկ չափազանցնում է իրենց անձնական դժբախտությունները և հաճախ դրությունը կարելի էր շտկել ապրելով: Բայց, ափսո՜ս, նրանք այդպես էլ չեն հասցնում դա գիտակցել:

Ինքնասպանության ռիսկի խմբում գտնվում են առաջին հերթին դեռահասները: Հասունացման շրջանը շատ բարդ է: Դեմքի բշտիկները, գիրությունը, անպատասխան սերը, մենակությունը, վատ գնահատականը, վեճերը ծնողների հետ, չհասկանալը և վիրավորանքը շատ հեշտ կարող են դեռահասին մղել կյանքին վերջ տալու որոշման: Համենայն դեպս, դեռահասներից 10–ից 8-ը  երկու սեռերի դեպքում էլ հասունացման շրջանում մի քանի անգամ մտածում են այդ մասին:

Մարդիկ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշմամբ սուիցիդ են անում 3-4 անգամ ավելի, քան հետերոսեքսուալները: Դա չէր լինի, եթե հասարակությունը համասեռամոլներին հանգիստ վերաբերեր:

Հաճախ կյանքին վերջ են տալիս մարդիկ ոսկե հասակում` <<ոչ ոքի պետք չլինելու>> զգացում ունենալով, գտնելով, որ կյանքն արդեն ապրել են, վախենալով մենակությունից և հիվանդությունից:

Ինքնասպանության մակարդակը ավելի ցածր է հավատացյալ երկրներում, որտեղ սուիցիդը միանշանակ դատապարտվում է և՛ հասարակության կողմից, և՛ կրոնով: Ավելի քիչ ինքնասպանությունը դիտվում է մուսուլմանական երկրներում և ավելի շատ է քրիստոնյաների շրջանում:

Աթեիստները բնականաբար ընտրում են կյանքից ինքնակամ հեռանալու ուղին ավելի հաճախ, քան հավատացյալ մարդիկ: Ընդհանրապես ինքնասպանություն գործողներից տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք:

 Կա կարծիք, որ սուիցիդի պատճառ կարող է լինել հոգեկան խանգարումը կամ որոշակի բնավորության պաշարը: Այդ տեսակետը իր մեջ հիմք ունի:

Շատ հաճախ մարդը կյանքին վերջ է տալիս երկար դեպրեսիայից հետո բայց և ոչ պահի ազդեցության տակ, չնայած լինում է և հակառակը. երեկվա ուրախ և կյանքով լեցուն կինը կամ տղամարդը ինչ-որ մի դեպքից հետո հուսահատությամբ է պատվում, որը և մղում է նրան չմտածված քայլի:

Չկա <<ինքնասպանի բաղադրատոմս>>: Մարդը,  ով որոշել է կյանքին վերջ տալ, հաճախ  չի կիսում իր մտքերը ուրիշների հետ: Նրանք կամ չեն հասցնում դա անել, քանի որ որոշումը կատարում են ակնթարթում կամ չեն ուզում, որ իրենց խանգարեն:

www.hogeban.info

 

 

Make a free website with Yola