Մտածողության խանգարումները կարևոր դեր են խաղում ընդհանուր հոգեախտաբանության մեջ: Մտածողության ախտաբանությունը կարող է հանդես գալ հետևյալ ձևերով

1.      Մտածողության բովանդակության խանգարումներ

2.      Զուգորդության գործունեության խանագարումներ

     1.Մտածողության բովանդակության խանգարումները կարող են արտահայտվել զառանցական մտքերի տեսքով

 Զառանցական մտքերը ախտաբանական փուլի ժամանակ ծագող սխալ դատողություններն են, երբ հիվանդը համոզված է, որ իր դատողությունները ճշմարիտ են: Զառանցանքները լինում են առաջնային և երկրորդային: Առաջնային զառանցանքի հիմք են հանդիսանում սխալ փաստերը, իրադարձությունները, որոնք աղավաղված են և հիվանդի կողմից սխալ են մեկնաբանվում: Երկրորդային զառանցանքների հիմք են երևակայության, հորինվածի վրա ձևավորված զառանցանքները:

Զառանցանքի տեսակները կարելի է դասակարգել նաև հետևյալ կերպ`

1.      Վերաբերման զառանցանք - երբ հիվանդը համոզված է, որ շրջապատում գոյություն ունեցող իրերը  և երևույթները առնչվում են իր հետ: Սկսում են տեսնել իրենց հասցեին ուղղված ազդանշաններ, սպառնալիքներ:

2.      Հետապնդման զառանցանք - հիվանդը համոզված է, որ ինքը թշնամի ունի և իրեն հետապնդում են` նպատակ ունենալով իրեն վնասել:

3.      Ֆիզկական ազդեցության զառանցանք - սրա դեպքում հիվանդը կարող է ասել, որ իր վրա ներգործում են էլէկտրական հոսանքներով, մագնիսական դաշտով և այդ ներգործությունը իրականացվում է հատուկ սարքերի և գործիքների միջոցով:

4.      Խանդի զառանցանք - այս դեպքում հիվանդը համոզված է լինում ամուսնական անհավատարմության մեջ: Ստուգում է կնոջ պայուսակը, հեռախոսազանգերը, հետևում է նրան, փորձում է ստուգել և ուշադիր նայում է թե ինչպես են նրան նայում այլ տղամարդիկ:

5.      Հայցամոլական զառանցանք - հիվանդը համոզված է, որ մարդիկ անընդհատ փորձում են ոտնահարել իր անձնական իրավունքները:

6.      Հիպոխոնդրիկ զառանցանք - հիվանդները համոզված են լինում, որ տառապում են ծանր անբուժելի հիվանդությամբ: Սակայն նույնիսկ երկարատև ուսումնասիրություններից հետո, եթե այդ փաստը ժխտվում է,  մեկ է նրանք չեն հավատում:

7.      Դիսմորֆոֆոբիա - հիվանդները համոզված են, որ իրենց մարմինը տձևանում է, կարող է հայտարարեն, որ մարմինը ամբողջությամբ մազակալել է, քիթը մեծացել է և այլն:

8.      Ինքնամեղադրման զառանցանք - ծագում է տրամադրության դեպրեսիվ ֆոնի վրա: Նրանք կարծում են, որ դժբախտացրել են լրիվ անմեղ մարդկանց, իրենց պատճառով դժբախտանում են իրենց հարազատները: Կատարում են ինքնասպանության փորձեր:

9.      Մեծամոլական զառանցանք - զարգանում է բարձր տրամադրության ֆոնի վրա, դրանց մեջ են մտնում բարձրաշխարհիկ ծագման, սիրային զառանցանքները:

10.  Մնացորդային զառանցանք - սուր պսիխոզի հետևանք է, որի ժամանակ հիվանդը շարունակում է պնդել, թե իր մորը փոխել են:

11.  Ինդուկցված զառանցանք - դրսևորվում է այն առողջ մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ շփում են ունեցել հիվանդ անձանց հետ, նրանք դառնում են ավելի ներշնչվող, ունեն ցածր զարգացած ինտելեկտ և քննադատական դիտողությունների աստիճան:

Կպչուն վիճակի մտքեր

Արտահայտվում են կպչուն վիճակի մտքերի, արտահայտությունների, կասկածների, հիշողությունների, պատկերացումների, ցանկությունների և վախերի ձևով: Պահպանվում է քննադատական վերաբերմունքը իրենց ապրումների նկատմամբ: Ուզում են ազատվել իրենց ապրումներից, բայց ինքնուրույն ի վիճակի չեն դա անել: Կպչուն մտքերը միշտ գրավում են հիվանդի ուշադրությունը և հիվանդը մտածում է թե ինչ կպատահեր, եթե լուսինը մերթ մոտենար, մերթ հեռանար:

Կպչուն հակումները կապված են կամքի հետ, կպչուն վախերը մարդկանց պատում են անընդհատ կասկածներով, որ իրենք կարող է մահանան, կամ ինքնաթիռը կարող է ընկնել և այլն: Կպչուն գործողությունները նույնպես դրսևորվում են հիվանդի կամքին հակառակ, դրանք դառնում են սովորություն, որից հետո բավականին դժվար է ազատվել:

Գերարժեքության մտքեր

Հիվանդը դրանց տալիս է այնպիսի նշանակություն, որը պետք չէ: Ունեն աֆեկտիվ հագեցվածություն: Ուղեկցվում է հուզական լարվածությամբ: Վրեժի զգացումը նույնպես կարող է դառնալ գերարժեք միտք` ծանր վիրավորանք ստանալու պատճառով (պարանոյալ շրջանի պսիխոպաթներ):

 

2.Մտածողության բովանդակության խանգարումներ

Մտածողության տեմպի խանագարում - դանդաղեցնելու դեպքում դիտվում է պատկերացումների աղքատացում, հիվանդը մեծ դժվարութամբ է կատարում ցանկացած մտավոր աշխատանք, նրանց խոսքը լինում է սակավատառ (դեպրեսիվ վիճակների ժամանակ):

Մտածողության արագացումը - դիտվում է մտքերի ընթացքի աշխուժությամբ, հարատևությամբ, ուշադրության շեղվածության պատճառով հիվանդը մի միտքը չավարտած սկսում է մյուս միտքը: Հիվանդները շատախոսում են, իսկ նրանց մտածողությունը դառնում է մակերեսային (մանիակալ վիճակի ժամանակ):

Մտածողության ճեղքվածությունը – դիտվում է շիզոֆրենիայի ժամանակ: Դրան բնորոշ է մտքերի միջև տրամաբանական կապի բացակայությունը: Մտքի խցանումը արտահայտվում է նրանով, որ հիվանդը անսպասելիորեն պապանձվում է, հիվանդը զգում է, որ միտք չունի, դրանք չքացան: Բայդ մի քանի րոպե հետո շարունակում է կիսատ թողած միտքը:

Աուտիստական մտածողություն - լինում է իրադարձություններից կտրված և բնութագրվում  է հիվանդի ներաշխարհով, երևակայությամբ, ցնորքներով ու զառանցանքներով:

Սիմվոլիկ մտածողություն - արտահայտվում է նրանով, որ հիվանդները հատուկ և միայն իրենց հասկանալի իմաստ են դնում իրենց արտահայտած մտքերի  և երևույթների մեջ: Օրինակ կարմիր գույնը կարող է հիվանդի համար հանդիսանալ դժբախտության ահազանգ, կամ նախադասության մեջ եղած բառերի թիվը ցույց տա, թե քանի օր է մնացել նրանց ապրելու:

Մտածողության պերսևերացիա - դա արդեն ասված խոսքի, նախադասության միօրինակ կրկնությունն է (շիզոֆրենիայի և գանգուղեղային վնասվածքների ժամանակ:

 Դատարկաբանություն - երբ հիվանդը անկապ իմաստավորություն  է անում`    անկարող լինելով արտահայտել ասելիքն ու էությունը (էպիլեպսիա, շիզոֆրենիա և գանգուղեղային վանսավածքներ):

Մտահոսություն - մենտիզմ: Մտքերի, պատկերերի, պատկերացումների հորձանքն է, դրանք կողմնակի ուժերի կողմից հարուցված լինելու զգացում:

Մտածողության հանագամայնություն - մտքի դժվարահոսությունը բնորոշ է էպիլեպսիային: Իներտության հետ մեկտեղ հիվանդը կանգ է առնում ավելորդ մանրամասների վրա` չկարողանալով էականը տարբերել երկրորդականից:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.