20-ից ավել հետաքրքիր փաստեր ամուսնությունների մասին

1.      Ի շնորհիվ աշխատանքի, հեռուստացույցի ինտերնետի, երեխաների, հոբինների, տան և ընտանիքի հանդեպ պատասխանատվության` միջինում ամուսնացած զույգերը իրար տրամադրում են 4-10րոպե օրական:

2.      Մարդկանց 75%-ը, ովքեր ամուսնանում են իրենց աշխատակցի հետ սվորաբար բաժանվում են:

3.      25 տարեկանից ցածր տարիքում ամուսնանալը ավտոմատ կերպով բարձրացնում է բաժանությունների ռիսկը: Բաժանվելու ռիսկը բարձր է նաև, երբ աղջիկը մեծ է տղայից, բայց հակառակը այնքան էլ ռիսկային չէ:

4.      Անձի կրթվածության աստիճանը ազդում է ամուսնական տարիքի վրա: Զույգերը հակված են ավելի ուշ ամուսնանալու այն շրջաններում, քաղաքներում, որտեղ կրթական մակարդակը բարձր է, իսկ ցածր կրթական մակարդակի քաղաքներում ավելի շուտ են ամուսնանում:

5.      Առաջին ամուսնությունից բաժանման հավանակությունը հինգ տարվա մեջ 20%-է, իսկ տաս տարվա մեջ` 33%:

6.      Հին Բաբելոնյան կոդեքսի համաձայն` ամուսնությունը դա պայմանագիր է, որը պարադոքսալ ձևով և՛ պաշտպանում է կնոջը, և՛ սանձում նրան: Համաձայն այդ կոդեքսի` տղամարդը իրավունք ուներ բաժանվել այն դեպքում, եթե կինը չի կարողանում երեխաներին պահել կամ պատվազրկում է իր ամուսնուն հասարակության առջև կամ էլ արհամարհում է իր ընտանիքը:

7.      CNN-ը զեկուցում է, որ վերջին 60 տարիների ընթացքում առկա տնտեսությունը ամենամեծ սթրեսն է ամուսնական զույգերի համար:

8.      Ամուսնացած զույգերն ունեն ավելի ճարպոտ գոտկատեղ, որը ուղեկցվում է սեռական գրավչության և ընդհանուր առողջության նվազմամբ: Ավելին` կողակցի գիրանալու հավանականությունը բարձրանում է 37%-ով, եթե զույգերից մեկը գեր է:

9.      Մարդիկ, ովքեր քաղցկեղով հիվանդ են եղել և բաժանվել են այդ դիագնոզն իմանալուց հետո, ավելի քիչ են ապրել, քան այլ քաղցկեղով հիվանդները:

10.  Հին Հռոմում Ագուստինոսը խիստ օրենք էր դրել, որը ստիպում էր մարդկանց ամուսնանալ, իսկ միայնակների համար պատիժ էր նախատեսված:

11.  Բաժանությունների սթրեսը աֆեկտացնում է մարմնի իմունային համակարգի աշխատանքը և հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը իջում է:  Նվազում է երկրորդ և երրորդ անգամ կրկին ամուսնանալիս:

12.  Western Forest Համալսարանի հոգեթերապևտները պնդում են, որ ամուսնությունը ավելի շատ է օգնում, որ մարդիկ կյանքով բավարարված լինել, քան փողը, սեռական հարաբերություններն ու նույնիսկ երեխաները:

13.  Համեմատած միայնակների` ամուսնացած մարդիկ ավելի քան չորս անգամ շատ խնայողություններ ունեն:

14.  Առաջին համասեռ ամուսնությունը տեղի է ունեցել Հին Հռոմում և առանց քննադատությունների, քանի որ քրիստոնեությունը դեռ պետական կրոն չէր:

15.  1989.թ-ին Դանիան առաջինն էր, ով պաշտոնապես ճանաչեց համասեռամոլ ամուսնությունը:

16.  Կանադայի Վինիպեգ համալսարանում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ կանայք արագ ուզում են ամուսնանալ, երբ հանդիպում են մեկին, ում սիրում են, բայց ամուսնանալուց հետո ավելի շուտ են հոգնում ամուսնությունից, քան տղամարդիկ:

17.  Կամավորներին հարցրել են այն յոթանասուն պատճառները, որը նրանց ստիպում է  հիասթափվել ամուսնությունից: Ասեմ, որ այդ պատճառների ցանկը կանանց մոտ ավելի շատ է, քան տղամարդկանց մոտ: Պատճառների առաջին տեղերը զբաղեցնում էին ուրախության, ռոմանտիկ փոխհարաբերությունների և շփման անբավարարությունը:

18.  Կարդիֆ համալսարանի բժշկական բաժնի գիտնականները ապացուցեցին, որ մարդիկ, ովքեր ամուսնացած են ավելի երկար են ապրում, քանի որ ամուսնությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ են, քան բնակչության այլ խավերի մոտ:

19.  Տղամարդկանց համար ամուսնության մեջ ամենակարևորը դա ուշադրությունը, վստահությունն ու սերն է, իսկ կանանց համար հոգեկան և ինտելեկտուալ համատեղելիությունը:

20. The Daily Telegraph լրագիրը գրում է. <<Ամերիկացի գիտնականները եկան այն եզրակացության, որ տղամարդկանց համար ամուսնությունից հետո համբույրներն ու գրկախառնություններն ավելի կարևոր են կնոջ հետ համատեղ կյանքում, քան սեռական հարաբերությունները>>:

21.  Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող զույգերն ավելի քիչ են մոտիվացված իրար աջակցելու ու առկա խնդիրները լուծելու, քան նրանք, ովքեր չեն գրանցվել:

22.  Հետազոտությունները պարզեցին, որ տղամարդիկ, ովքեր առավոտյան համբուրում են իրենց կանանց հինգ տարի ավել են ապրում , քան նրանք, ովքեր դա չեն անում:

23.  Ամուսնությունը 35%-ով դրական է ազդում տղամարդկանց վրա, ովքեր ունեն հանցավոր վարք:


www.hogeban.info

 

Make a free website with Yola