Գաջեթների ազդեցությունը երեխաների հոգեկան զարգացման վրա

Նյութը հիմնականում նվիրված է երեխաների հոգեկանի վրա գաջեթների բացասական ազդեցությանը:

 

Արդի ժամանակակից տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում <<գաջեթ>> բառն այնքան տարածված է և այնքան հեշտ մտավ մեր բոլորիս առօրյան, որ դժվար է արդեն կյանքը պատկերացնել առանց դրա, արդյունքում այն դարձավ միջոց հաղորդակցման, շփման, ինֆորմացիայի ստացման, սոցիալական ստատուսի ցուցանիշի, և դրանք ամեն օր իրենց հետքն են թողնում անձի վրա` ազդելով նրա ողջ կյանքի ընթացքի վրա;

Արդեն ժամանակակից երեխաները, նույնիսկ երեք տարեկան երեխաները, շատ լավ հասկանում են համակարգիչներից հեռախոսներից, ուր մնաց մտածենք դեռահասների մասին, բայց չէ որ հենց փոքր տարիքում է տեղի ունենում երեխայի ամենաակտիվ զարգացում, չէ որ ժամանակակից տեխնոլոգիաները ունենում են իրենց ներդրումը նրանց ինտելեկտուալ զարգացման վրա և աշխարհընկալման մեջ:

Երեխայի հոգեկանը սպունգի նման է, այն վերցնում է տեխնիկայի կողմից և վատ և լավ հետևանքները; Երեխաների հոգեկանը փորձում է հարմարվել տեխնիկական մեխանզիմներին, որի հետևանքով փոխվում է երեխաների մտածողությունը և ընկալումը:

Այսպիսով, վառ և գունեղ տեսողական պատկերները երեխաների մոտ առաջացնում են ուժեղ հույզեր, բայց դրա հետ մեկտեղ անփոփոխ են թողնում երեխայի մտածողության զարգացումը, և ստացվում է, որ ընկալման միակ միջոցը մնում է տեսողությունը և լսողությունը, և երեխայի ուղեղում ի հայտ է գալիս տակտիլ և գիտակցաված զգացողությունների դեֆիցիտ: Երեխան սկսում է չօգտագործել երևակայությունը, ֆանտազիաների կարիք չի լինում, քանի որ ժամանակակից ինդուստրիալ-վիրտուալ աշխարհն այդ անում է նրանց փոխարեն, դրա հետևանքով  խաթարվում է երեխայի անձնային զարգացումը, քանի որ ֆանտազիաներ չեն ստեղծվում, չի զարգանում երեխայի մշակութային մտածողությունը, երեխան դադարում է իրական փոխահարբերություններ ունենալ շրջապատող աշխարհի հետ, այս ամենը նպաստում է նրան, որ երեխան դառնում է չշփվող և ոչ պատրաստ սոցիումի մեջ ներգրավվման համար, ավելին` երեխայի հոգեկանը չի հասցնում մշակել ինֆորմացիայի ողջ հոսքը, տեղի է ունենում ինֆորմացիայի ավելցուկ, որը բերում է հուզակամային ոլորտի խանգարմանը, դրա հետևանքով էլ նրանք դառնում են ավելի էմոցիոնալ անհավասարակշիռ: Դեռահասների մոտ առավել վտանագավոր է համարվում ինտերներտ կախվածությունը: Դա հոգեկան խանգարման տեսակ է, երբ ձգտում են մուտք գործել ինտերնետ և չեն կարողանում այնտեղից դուրս գալ, երբ պետք է` ժամանակին: Այն առավել վտանագավոր է դեռահասների համար, քանի որ կորում է սեփական անձի հանդեպ հետաքրքրվածություն, խեղաթյուրվում նույնականացման պրոցեսը սեռի հետ: Եթե նկատում եք, որ երեխան կորցերել է հետաքրքրությունը սեփական արտաքինի հանդեպ, խուսափում է իրական շփումից, անընդհատ ստուգում է էլեկտրոնային հասցեն կամ սոցիալական էջը, չի ուզում վեր կենալ պատուհանից տեսնել` դրսում անձրև է, թե արև, ավելի քիչ է շարժվում, ուրեմն դուք լուրջ անհանգստանալու կարիք ունեք: Չնայած այստեղ լուծում ՉԷ վերցնել և երեխաներին արգելելը համակարգչային խաղերից օգտվել կամ մուլտիկներ, ֆիլմեր նայել, այլ հարակավոր է նրանց սովորեցնել ճիշտ կիրառումը, չէ որ հիմա դժվար թե հանդիպեք ընտանիք, որտեղ չկա ոչ համակարգիչ, ոչ հեռախոս, ուղղակի հարկավոր է հենց ամենափոքր տարիքից երեխային սովորեցնել ճիշտ օգտագործել ժամանակը: Երեխան փոքր տարիքից ունի բնազդային ձգտում արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման, շփման, հուզական կոնտակտի, դրա համար հարակավոր է զարգացնել և խթանել այն գործունեությունները, որոնք նպաստում են նրա հոգեկանի զարգացմանը, ինչպիսիք  են ընթերցանությունը, երաժշտությունը, սպորտը, նկարչությունը, հասակակիցների և ծնողների հետ ռեալ շփումը, իսկ ինչ են անում շատ ծնողներ այսօր. Նրանք փորձելով այսպես ասած <<գլուխն ազատել>> մի քանի ժամով երեխայից նրանց նստեցնում են համակարգչի առջև կամ ձեռքին տալիս գաջեթը։ Ցանկացած ընտանքիում որտեղ կան գաջեթներ փոքր երեխաները միանշանակ օգտվում են դրանցից, այստեղ հարցը ռեգուլյար ոչ սիստեմատիկ օգտագործման մասին է, իսկ հիմա ուշադրություն

Կատարվել են մի շարք գիտական ուսումնասիրություններ, փորձագետներն արդյունքում պարզել են, որ ժամանակակից տեխնոլոգիաների էլէկտրոմագնիսական ճառագայթումը բացասաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա և այդ ազդեցությունը ավելի շատ է հենց երեխաների օրգանզիմի վրա:

Մի շարք երեխաների խմբերի ուսումնասիրություն ցույց տվեց, որ այն երեխաները , ովքեր պարբերաբար են օգտվում պլանշետներից ու սմարթֆոններից առանձնանում են ուշադրության ցրվածությամբ և ինտելեկտի ցածր կոէֆիցենտով;

Առավել վտանգավոր է համարվում համակարգչային այն խաղերի կիրառումը երեխաների կողմից, որտեղ առկա են սպանելու, կրակելու բովանդակություններ;

Այս պարագայում ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ

  1. Ասոցիացիա, նույնականացում անմահ հերոսի հետ` նրան սպանում են, բայց նորից կարող է վերակենդանանալ ու խաղալ-հանգեցնում է ինքնապահպանման բնազդի թուլացմանը, և երեխան կարող է առանց ռիսկի գնհատման փորձարկել կյանքի համար ցանկացած վտանգավոր գործողություն- ընդհուպ մինչև սուիցիդ, քանի որ չեն պատկերացնում կյանքի կորստի անդառնալիությունը
  2. Երեխան սկսում է մտածել որ յուրաքանչյուր կոնֆլիկտ կարելի է լուծել ուժի, կռվի միջոցով- նման երեխաները համարվում են գերակտիվ կամ կոնֆլիկտային, նույնիսկ ամենախաղաղ ճանապարհով լուծվող հարցերը նրանք ուժով են փորձում լուծել,այլ ձև ուղղակի անկարող են
  3. Ցանկացած դաժան գործողության համար չեն կրում պատասխանատվություն, մտածում են, որ կարող են ծեծել դիմացինին մինև մահանա, սպանել դաժանորեն, չէ որ դրա արդյունքում նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրել համակարգչային խաղերի մեջ:

Այսպիսով, համակարգչային խաղերը խաթարում են իրական աշխարհի ընկալումը երեխաների մոտ, հանգեցնում ծանր անդառնալի հետևանքների, մենք շատ անգամ ենք լսել մանկական սուիցիդների մասին, դրանք հետևանք են այն խաղերի, որտեղ հերոսներն ու հերոսուհիներն անմահ են, և կարևոր չէ, թե դա ինչ խաղ է` անմեղ, ուրախ ֆերմա, թե առավել դաժան կրակոցների, քանի որ երկուսի դեպքում էլ հերոսներն անմահ են: Փոքրիկ աղջիկ երեխան կարող է խաղալ ամենաանմեղ <<գեղեցկության սրահ>> խաղը օրինակի համար, և կմտածեք, թե այստեղ որն է արդյոք վտանգը- մեկ, երկու կոճակին սեղմելով բոլոր հարցերը լուծվում են` դառնում են գեղեցկուհի, դառնում են ատլետիկ կառուցվածքով, խնամում են կենդանուն, ֆերման ծաղկում է արագ, իսկ արդյունքում կորում է երեխայի մոտ արդյունքի հասնելու համար մեծ ուժի ներդնումը,, աշխատելու ցանկությունը: Սխալ վարքային մոդելները տեղափոխվում են իրական կյանք, և երեխան դառնում է  ոչ սթրեսակայուն, երբ ինչ որ բան չի ստացվում միանգամից հիստերիայի մեջ են ընկնում դառնում են առավել նյարդային; Կրակոցային խաղերի արդյունքում երեխաների մոտ հավաքում են բացասական էմոցիաներ, որի հետևանքով երեխան լցվում է լարվածությամբ, և հետո այդ լարվածությունը անպայման մի տեղից դուրս պետք է գա, իսկ դա արդեն դուրս է մղվում իրական կյանքում, այլ ագրեսիվ կամ ասոցիալ կամ նույնական գործողությամբ:

 

Այսպիսով  ինֆորմացիոն տեխնոլոգիաների մի քանի կարևորագույն բացասական հոգեբանական հետևանքներից կարող է առավել վառ արտահայտվել ագրեսիան: Մի շարք համակարգչային խաղերի ագրեսիվության սցենարը նույնիսկ ակնհայտ տեսանելի է ոչ մասնագետներին: Պետք է խոստովանել, որ ագրեսիվ բովանդակության էլէմենտները առկա են ամենուր` մանկական գրեքերի, ֆիլմերի, ընդհուպ հեքիաթների մեջ, այդ պատճառով ագրեսիվությունը չի կարող անհետանալ լրիվ, երեխաների և դեռահասների գիտակցության միջից: ՈՒղղակի լրիվ այլ պատկեր են համակարգչային խաղերի հետևանքով առաջացած ագրեսիվ դրսևորումները, քանի որ ի տարբերություն գրքի ընթերցման ու ֆիլմի դիտմանը, խաղացողներն անմիջականորեն զբաղվում են ագրեսիվ գործողություններով, կրակում են սպանում են, տանջում են, և ավելին խաղային սցենարի արտաքին պատկերն շատ հստակ և մոտ է իրականությանը: Շատ հաճախ համակարգչային խաղերով տարվում են այնպիսի երեխաներ ու դեռահասներ, որոնք ինչ-որ ձևով չսիրված երեխա են համարում իրենց, կամ մեծանում են դժվար կամ բարդ ընտանեկան ու սոցիալական պայմաններում, չեն ինտեգրվում իրենց հասակակիցների միջավայր, հնարավոր է նաև առանձնանում են բնավորության շեշտվածությամբ, իհարկե այսպիսի երեխաներին հարկավոր է լուրջ հոգեբանական օգնություն մասնագետների կողմից, և նման երեխաներին միանգամից վերցնել ու արգելել համակարգչային խաղեր խաղալը, շատ սխալ է, քանի որ այն կարող է հանգեցնել նրանց համար ծանր հոգեբանական հետևանքների, տրավմայի, և դրդել նրանց հակասոցիալական գործողությունների: Մասնագետները կարծում են, որ նրանց հետ պետք է աշխատել լրիվ այլ պայմաններում, միգուցե նաև համակարգչային խմբերում, խիստ վերահսկելով նրանց կապը ինտերնետի և համակարգչային խաղերի հետ:

Կապված տեխնոլոգիաների այսպիսի արագընթաց զարգացման հետ` բժշկության և հոգեբանության մեջ ի հայտ եկան նաև համապատասխան նոր ախտորոշումներ, ինչպիսիք են աուտիզացիան (փախուստ իրականությունից, կախվածություն ինտերնետից և համակարգչից) և վիդեոխաղերի էպիլեպտիկ սինդրոմը (տեղի է ունենում երեխայի մտավոր ունակությունների մարում և փոխարեն սկսում են զարգանալ այնպիսի էպիլեպտիկ բացասական գծերի, ինչպիսիք են կասկածամտություն, ագրեսիվություն ծնողների հանդեպ, իպուլսիվություն գրգռվողականություն):

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել որ երեխաների շրջանում գիրք ընթերցողների, թանգարան և թատրոն այցելողների թիվը բավականին ցածր է, իսկ տարվածությունը համակարգչով ավելի բարձր է 12-13 տարեկան տղաների մոտ 14-15 և 16-17 տարեկանում տղաների մոտ համակարգչով տարվածությունը գրեթե երկու անգամով նվազում է: Դա պայմանավորված  է նրանով, որ 9 և 11 դասարանները դրանք ավարտական դասարաններ են, երեխաները ավելի զբաղված են ուսումնական գործունեությամբ, իսկ 16-17 տարեկանում մեծանում է հետաքրքրվածությունը դիսկոտեկների կլուբների հանդեպ հանդեպ, և դեռահասները ձգտում են հուզական-անձնային հարաբերությունների հասակակիցների հետ;

Դուք ինքներդ պետք է պարզեք` արդյոք ձեր երեխան ունի կախվածություն համակարգչից, հեռախոսներից: Ինտերնետ կախվածության մասին ավելին իմանալու համար կարդացեք <<Ինտերնետն ինչպես թմրանյութ մարդու և մարդկության համար>> նյութը մեր էջում 

ԱՅՍՊԻՍՈՎ, ծնողին հարկավոր է ուղղակի ուշադիր լինել, ծնողի ուշադրությունն իր երեխայի վարքի հանդեպ նրա հոգեկան առողջության ամենակարևոր պայմաններից մեկն է;  Մասնագետները կարծում են, որ օրը մեկ ժամ համակարգչի առջև անցկացնելը չի կարող համարվել կախվածություն;

Իսկ որոնք են պատճառները, որ երեխաները տարվում են գաջեթներով

  1. ԾՆՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ` այն ինչ տեսնում են, այն էլ սովորում են;
  2. Երեխայի հետաքրքրվածությունը գաջեթի հանդեպ և փոքր տարիքից նրանից օգտվելու կարողությունը ծնողը համարում է զարգացվածության աստիճան, հպարտանում է իր երեխայի նման ընդունակությամբ, իսկ երեխան դա զգում է
  3. Ծնողները վախենում են, որ երեխան կտարվի ագրեսիվ համակարգչային խաղերով և դրանք գիտակցորեն փոխարինում են առավել հանգիստ համակարգչային զբաղմունքով, խաղերով, թեկուզ նկաչություն, թեկուզ ուսուցում, ամեն դեպքում կախվածությունը համակարգչից մնում է
  4. Շատերի ընտանիքում գաջեթը ծնողների կողմից օգտագործովում է որպես խրախուսում, լավ կատարված որևէ առաջադրանքի համար
  5. Գաջեթներից լրիվ զրկումը այն պարագայում, երբ երեխայի հասակակիցները օգտվում են դրանից և պարբերաբար խոսում են դրա մասին:

 

  • Հարկավոր է երեխաներին սովորեցնել, որ լինի դա համակարգիչ, հեռախոս, թե հեռուստացույց, ցանկացած տեխնիկայից օգտվելիս` երեխաները պետք է հարցնեն ծնողի թույլտվությունը
  • Պետք է երեխայի գիտակցության մեջ հստակ մտցնել, որքան ժամանակ նա կարող է նստել համակարգչի կամ պլանշետի առջև, հարկավոր է այն սահմանափակել օրական մեկ ժամով ` փորձելով նրա համար գտնել ինտերակտիվ իրական խաղեր, ստեղծագործական խաղեր, որը նրանց կհետաքրքրի (եթե լավ 

    փնտրել հաստատ կարող եք գտնել այնպիսի խաղ, որը կարող է հետքրքրել ՁԵՐ երեխային) ամեն դեպքում, հարկավոր է շատ ժամանակ անցկացնել դրսում, այգում զբոսնելով, հասակակիցների հետ իրական խաղերով

  • Եթե նույնսիկ երեխան չի հետաքրքրվում իրական խաղերով, չի կարողանում երկար նստել մի տեղում, հիշեք, որ նրանք ամեն ինչ սովորում են իրենց ծնողներից, նստեք նրա հետ դուք և խաղացեք ու խաղացրեք Ձեր երեխայի հետ այնքան, որ նրա մոտ պարբերաբար իրական խաղեր խաղալու հանդեպ սեր արթնանա: ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է,ԵԹԵ տրամադրեք ՁԵՐ ժամանակը:

    Հարգելի´ ծնողներ, հարկավոր է պահպանել խիստ հսկողություն համակարգչից օգտվելու դոզավորման և նրա բովանդակության հանդեպ

www.hogeban.info

 

Make a free website with Yola