Գլխուղեղի բազմաթիվ մասերից կարել է առաձնացնել հիմնական այն երեք մասերը, որոնք առավել սերտ են կապված իրար հետ իրենց աշխատանքով, դրանք են ենթատեսաթումբը (հիպոթալամուս), ստորին մակուղեղը (հիպոֆիզ) և վերին մակուղեղը (էպիֆիզ): Այս բոլոր երեք օրգանները զբաղեցնում են ուղեղում ոչ այնքան  մեծ շրջան` ի տարբերություն այլ օրգանների, բայց իրենց կատարած ֆունկցիաները հանդիսանում են օրգանիզմի համար ամենպատասխանատու գործերից մեկը` դրանք սինթեզում են օրգանիզմի հորմոնները: Դրանք էնդոկրին համակարգի ներքին սեկրեցիայի գեղձերից ամենակարևորներն են:

Էնդոկրին համակարգը կարգավորում է ներքին օրգանների աշխատանքը հորմոնների միջոցով, որոնք արտազատվում են արյան մեջ:

Հորմոնները դրանք քիմիական ազդանշանային նյութեր են, որոնք իրենց ազդեցությունն են թողնում ամբողջ օրգան համակարգի վրա կամ էլ առանձին օրգանների և մկանային համակարգի վրա: Հորմոնները հանդիսանում են որոշակի օրգաններում կամ համակարգերում որոշակի գործընթացների իրականացման հիմքը: Արյան հոսքով հորմոնները հասնում են թիրախ բջիջներին, որոնց ռեցեպտորների հետ փոխազդելով` առաջացնելով հորմոն-ռեցեպտորային կոմպլեքս, որոշակի փոփոխություններ են մտցնում բջջում կատարվող պրոցեսների մեջ: Օրինակ` հիպոֆիզի հորմոնները կարող են ստիպել այլ էնդոկրին գեղձերի բջիջներին արտադրել այս կամ այն հորմոնը:

Հորմոնները մեծ դեր և ազդեցություն ունեն նաև որոշակի հույզերի և զգացմունքների առաջացման մեջ:



1.      Սերոտոնին

2.      Մելատոնին

3.      Դոֆամին

4.      Ադրենալին և նորադրենալին

5.      Էնդորֆին և էնկեֆալին

6.      Էնդոգեն կանաբիոդներ (անանդամիդ)

7.      Ֆենիլէթիլամին

8.      Օքսիտոցին

9.  Ֆերմոններ (անդրոստերոն)

10.  Անդրոգեններ` լիբիդո, տեստոստերոն

11.  Էստրոգեններ` էստրադիոլ

12.  Պրոգեստերոն

14.  Պրոլակտին

15.  Էթանոլ

 www.hogeban.info

 

 
Make a Free Website with Yola.